Նվազագույն կարիքների ապահովումը համընդհանուր մարտահրավեր է: Մեր երկիրը նույնպես ջանում է հոգալ իր բնակչության խոցելի խմբերի մասին՝ ներգրավելով նրանց երկրի սոցիալ-տնտեսական կյանքում:Այս բաղադրիչի շրջանակներում ծրագիրը նախատեսում է՝ - խթանելով սակավ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ բարելավել սոցիալական աջակցությունը, որը կնվազեցնի պետական հոգածությունից կախվածությունը,
- նպաստել պետություն-ՀԿ համագործակցությունը՝ համայնքահեն սոցիալական ծառայությունների տրամադրման գործում՝ կիրառելով սոցիալական պայմանագրերի մեխանիզմը,
- աջակցել սոցիալական ծառայությունների տրամադրման գործում բարձր որակական չափանիշների եւ մասնագիտական բարձր հմտությունների ներդրմանը:
2007-2008 թթ. ձեռքբերումները՝ - ԱՍՀՆ-ի համար կազմված զեկույցի շրջանակներում գնահատվել է պետական բյուջեից ֆինանսավորվող Ընտանեկան նպաստների վճարման (կանխիկ փոխանցումների) ծրագրային արդյունավետությունը:
- Մի շարք սեմինարների եւ դասընթացների արդյունքում ԱՍՀՆ-ի համար մշակվել են տարեցների, մանկատների, ընտանեկան նպաստերի եւ դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգի եւ գնահատման ցուցանիշներ:
- Մշակվել եւ դիտարկումների համար ԱՍՀՆ-ին է տրամադրվել սոցիալական աշխատողների էթիկայի նորմերի կանոնադրության նախնական տարբերակը:
- ԱՍՀՆ-ի հետ համատեղ ձեռնարկված ՀԿ-ների գործընկերության ծրագրերը հնարավորություն են ընձեռել համայնքային ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել հաշմանդամներին:
- Համայքահեն սոցիալական պլանավորման եւ ՀԿ-ներին մրցակցային եղանակով պատվիրակելու նպատակով սոցիալական ծառայությունների առաջնահերթությունների սահմանման դասընթացներ են կազմակերպվել չորս փորձնական համայնքների համար:
- ԱՍՀՆ-ի հետ համատեղ տպագրվել են նյութեր սոցիալական աջակցության, տարեցներին եւ հաշմանդամներին տրամադրվող սոցիալական ծառայությունների (ինչպես նաեւ ընտանեկան նպաստերի) թափանցիկ կառավարմանը նպաստելու համար:
- Գնահատվել է պետություն -ՀԿ սոցիալական գործընկերությունը կարգավորող առկա օրենսդրական դաշտը, եւ ՀԿ-ներին հանձնարարվել է այս խնդիրները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը:
|