Հիմնական
Որպես սեպտեմբերի 30-ին ավարտվող ՍՊՀՀ ծրագրի կենսաթոշակային թիմի վերջին փաստաթուղթ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կենսաթոշակային բարեփոխումների տարբեր սցենարներն ընդգրկող փաստաթուղթը: Հրապարակումներ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ՍՊՀՀ ծրագիրը նշեց եռամյա ծրագրի բարեհաջող ավարտը 
Երևան – 2009թ. սեպտեմբերի 3-ին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագիրը նշեց Հայաստանում իր եռամյա ծրագրի բարեհաջող ավարտը Երևանի ՙԿոնգրես՚ հյուրանոցում տեղի ունեցած հանդիսության ժամանակ: Հրավիրված բանախոսների թվում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստան առաքելության տնօրենի տեղակալ Ջոն Սանը, ԱԵԿՈՄ միջազգային զարգացում կազմակերպության ներկայացուցիչ Էլլի Փրեոթլը և ՍՊՀՀ ծրագրի ղեկավար Ջեյն Դեյլին: Բացման խոսքից հետո ծրագրի աշխատակիցները ներկայացրեցին ձեռք բերված նվաճումները կենսաթոշակային համակարգի, զբաղվածության ծառայությունների, աշխատանքի պաշտպանության, սոցիալական աջակցության և կառավարման տեղեկատվական համակարգերի բնագավառներում: Նախագծված լինելով որպես համապարփակ սոցիալական բարեփոխման ծրագիր, ՍՊՀՀ ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելու, զբաղվածության ծառայություններն ու դրանց հնարավորությունները կատարելագործելու, անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ ստեղծելու, սոցիալական ծառայություններն ապակենտրոնացնելու և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան ծրագրեր իրականացնելու նպատակով ՀԿ-ներին աջակցություն տրամադրելու գործում: Իր բացման խոսքում Ջոն Սանը նշեց տնտեսական աճի և կայուն զարգացման հետ սոցիալական պաշտպանության խիստ կարևոր կապի մասին: ՙՀամաշխարհային տնտեսական ճգնաժամի այս պայմաններում Հայաստանին խիստ անհրաժեշտ են ՍՊՀՀ ծրագրի նման ծրագրեր՝ հզորացնելու երկրի կարողությունները սոցիալական պաշտպանության աճող պահանջին գործուն կերպով արձագանքելու և միաժամանակ գործազրկության կրճատմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով՚, ասաց նա: Ջեյն Դեյլին նշեց Հայաստանում ՍՊՀՀ ծրագրի ազդեցության մասին և շնորհակալություն հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին, Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբին, ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալությանը (ԶՊԾԳ), տեղական համայնքներին և հասարակական կազմակերպություններին բարձր մակարդակի համագործակցության համար: ՍՊՀՀ ծրագրի և գործընկերների ձեռքբերումների թվում կարելի է նշել՝ Կենսաթոշակային 4 օրենքների նախագծերը, որոնք մշակվել և ներկայացվել են ՀՀ Կառավարություն, ինչպես նաև 8 գործող օրենքներում առաջարկված փոփոխությունները, Կենսաթոշակային բարեփոխումների ռիսկերի և բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների կարիքների գնահատումը, ԶՊԾԳ-ում զբաղվածության 5 պրոակտիվ ծրագրերի ներդրումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի ազգային ինստիտուտի տարածքի վերանորոգումը, վերազինումը, 3 մոդելային տարածքային կենտրոնների վերանորոգումը, կահավորումը, ինքնասպասարկման կրպակների տեղադրումը, Աշխատանքի անվտանգության և առողջության (ԱԱԱ) նորմերի նախագիծը հանքարդյունաբերության ոլորտում, պայթյունավտանգ միջավայրերում և բենզալցակայաններում աշխատանքների համար, Գործատուների համար նախատեսված անվտանգության և առողջության հարցերի վերաբերյալ երկու ձեռնարկի հրատարակումը Աշխատանքի պետական տեսչության համար, 13 դրամաշնորհների տրամադրումը բնակչության խոցելի խմբերին համայնքներում մատուցվող սոցիալական ծառայությունների բարելավման համար: ՍՊՀՀ ծրագիրն իրականացվել է ԱԵԿՈՄ միջազգային զարգացում կազմակերպության կողմից (նախկինում՝ Սըրվիսիզ գրուփ) վեց ենթակապալառու կազմակերպությունների և հայաստանյան գործընկերների հետ համատեղ: Միջոցառման նկարները կարող եք դիտել>>> Սոցիալական ապահովագրության բաղադրիչ, վերջին նորությունները ՍՊՀՀ ծրագրի թիմը հրատարակում է ընդարձակ ուսումնասիրություն սոցիալական ապահովագրության հինգ ձևերի մասին՝ գործազրկության, հղիության և ծննդաբերության, ժամանակավոր անաշխատունակության և հաշմանդամության: Սոցիալական ապահովագրության յուրաքանչյուր ձևի համար ՍՊՀՀ-ն ներկայացնում է միջազգային առաջավոր փորձը, սոցիալական ապահովագրության տվյալ ձևի ներկա վիճակը Հայաստանում, իրավական դաշտը, ինստիտուցիոնալ կարգավորումը, փաստացի և հավանական արդյունքների միջև տարբերության վերլուծությունը և ՍՊՀՀ առաջարկությունները: Վերլուծությանը կից կան հավելվածներ, որտեղ բերվում են օրինակներ ԱՄԿ-ի. ինչպես նաև Ավստրիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի առաջավոր փորձից: Ուսումնասիրության նախագիծը մշակվել է ՍՊՀՀ փորձագետներ Կարինե Բուվրը-Բոյախչյանի, Ջեյն Դեյլիի, Հասմիկ Ղուկասյանի, Քրիստոֆեր Հարթվելի, Աննա Հովհաննիսյանի, Արսեն Մանուկյանի, Էմի Ռեմմի, Տիգրան Տանանյանի և Լենա Զեզուլինի կողմից: Ծրագիրը ցանկանում է շնորհակալությամբ նշել նաև ԱՄՆՄԶԳ սոցիալական ոլորտի խորհրդատու Վոլոդիմիր Յացենկոյի ուղղորդող դերն այդ փաստաթղթի պատրաստման գործում: Փաստաթուղթը թարգմանվում է նաև հայերեն: Ավելի մանրամասն ծանոթացեք>>> Ձեռագործի նոր շուկաները հաշմանդամություն ունեցող անձանց համար եկամուտ են ապահովում Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ճամբարակ քաղաքում գործազրկության մակարդակը շատ բարձր է, իսկ զբաղվածության միակ ոլորտ հանդիսացող գյուղատնտեսությունն ու ռազմական պաշտպանությունը հաշմանդամների համար որևէ հնարավորություն չեն խոստանում: «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը ակտիվորեն աշխատանքներ է տանում շրջանի հաշմանդամների զբաղվածության խթանման ուղղությամբ՝ համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ: Պետական ֆինանսական աջակցությամբ հկ-ն 11 հաշմանդամի համար փայտարվեստի և ձեռագործի դասընթացներ է անցկացրել, որոնց շնորհիվ նրանք զարգացրել են ձեռագործի իրենց հմտությունները և դարձել են ինքնազբաղված: Ավելի մանրամասն ծանոթացեք>>> Համագործակցություն՝ ուղղված երեխաների պաշտպանության հարցերում իրազեկվածության բարձրացմանը 2009թ. փետրվարի 17-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում (ԱՍՀՆ) տեղի ունեցավ «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում» ուղեցույցի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին նախարարության, ՀՀ Ազգային Ժողովի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի, ՏԻՄ կառույցների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: ԱՍՀՆ-ն, ի թիվս այլ գործառույթների, աշխատանքներ է տանում երեխաների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Հիմնական մարտահրավերներից մեկը երեխաների պաշտպանության հարցերում գլխավոր դերակատարների՝ ԱՍՀՆ-ի, ՏԻՄ սոցիալական ծառայությունների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության անկատար մեխանիզմն է, որն առանցքային դեր ունի սոցիալական աջակցության ռեսուրսների հասանելիությունն ապահովելու գործում: Ոչ պակաս կարևոր է նաև բնակչության իրազեկվածության մակարդակը: Սոցիալական իրավունքների մասին անբավարար իրազեկվածությունը հաճախ հանգեցնում է հնարավոր չարաշահումների՝ մեծացնելով բնակչության կախվածությունը սոցիալական ծառայություններից: Այս համատեքստում առանձնանում է սոցիալական գովազդի խնդիրը, որը դեռևս չի արժանանում պատշաճ պետական ուշադրության: Ներկայումս այդ հարցով զբաղվող ՀԿ-ները ջանքեր են գործադրում հիմնահարցի նկատմամբ համապատասխան պետական եւ հանրային հոգածություն ներգրավելու ուղղությամբ՝ փորձելով լուծման ուղիներ գտնել պետական բյուջեից հատկացումների քաղաքականության մասին որոշումների տեսքով, կամ էլ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ուշադրությունը խնդրո առարկայի վրա հրավիրելու միջոցով: Ավելի մանրամասն ծանոթացեք>>>, ԱՍՀՆ ինտերնետային կայք
ԶՊԾԳ-ն մեկնարկում է զբաղվածության ծառայությունների բարելավման նոր համակարգ  | ՍՊՀՀ փորձագետ Թոմաս Այվորին սովորեցնում է ԶՊԾԳ Վանաձորի տարածքային զբաղվածության կենտրոնի աշխատակազմին` ինչպես օգտագործել Կատարողականության չափորոշիչները |
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) գործունեության արդյունավետության գնահատումը միշտ եղել է ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագրի աշխատանքային պլանի կարևոր բաղադրիչներից մեկը: 2007-2008թթ. ընթացքում կազմակերպվել են դասընթացներ և աշխատանքային խմբեր՝ մշակելու «Զբաղվածության միջոցառումների կատարողականության չափորոշիչներ»: Մասնակիցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), ԶՊԾԳ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ԱՍՀԱԻ) և «ՆՈՐՔ» տեղեկատվավերլուծական կենտրոնի ներկայացուցիչներն էին: ՍՊՀՀ զբաղվածության ծառայությունների փորձագետ Թոմաս Այվորին ուղղորդում էր ԶՊԾԳ նորուժի զարգացման այս գործընթացը և ԶՊԾԳ Կատարողականության գնահատման չափորոշիչների համակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքը: Այս համակարգը մշակված է ԶՊԾԳ հմտությունների և գիտելիքների հզորացման համար՝ տրամադրելու ծրագրերի արդյունքների գնահատման տվյալներ ու տեղեկատվություն զբաղվածության ծառայությունների մատուցման համակարգում: Այն արտացոլված է Կատարողականության չափորոշիչների ուղեցույցում, որը նկարագրում է կատարողականության չափման բաղադրիչները, այս համակարգի օգտագործման նպատակն ու կիրառումը Աշխատաշուկայի ակտիվ միջոցառումների (ԱշԱՄ) հզորացման նպատակով: Հատուկ չափորոշիչները սահմանում են պատասխանատվություն և տրամադրում տվյալներ աշխատանքի արդյունավետությունը հետևելու համար: Ավելի մանրամասն ծանոթացեք>>> ԶՊԾԳ կարողությունների հզորացումը աշխատաշուկայի ակտիվ միջոցառումների իրականացման համար 2007թ. մեկնարկից ի վեր ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագիրն ակտիվորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ)ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության (ԶՊԾԳ) հետ՝ կառավարության պասիվ գործակալությունը դարձնելու աշխատաշուկայի ակտիվ միջոցառումներ իրականացնող առաջատար մարմին՝ գործազուրկներին կրկին աշխատանք ապահովելու նպատակով, որը ներկայումս վճարում է մարդկանց, երբ նրանք չեն աշխատում: Այս ակտիվ միջոցառումների օգտագործման նպատակն է կրճատել գործազրկությունը, աջակցել գործատուներին բարձր որակավորմամբ աշխատողներ գտնելու հարցում և տրամադրել աշխատանքի փնտրման շարունակական աջակցություն ԶՊԾԳ հաճախորդներին:  | ԶՊԾԳ կատարողականության չափորոշիչների մշակումը |
Աշխատաշուկայի ակտիվ միջոցառումների (ԱշԱՄ) պրակտիկան վերցված է համաշխարհային լավագույն փորձից, որը միտված է նվազեցնել գործազրկության ռիսկերը և բարձրացնել աշխատողների վաստակելու հնարավորությունները: Չնայած ԶՊԾԳ-ն ծանոթ էր ԱշԱՄ-ների մասին այլ դոնորներից, նախկինում նմանատիպ միջոցառումները լայնատարած կերպով չէին իրականացվում Հայաստանում, մինչև որ ՍՊՀՀ-ն ներկայացրեց աշխատանքի տոնավաճառների, աշխատանքի ակումբների, աշխատանք փնտրողների խմբերի, գործատուների հետ հարաբերությունների վարման պրակտիկան և կատարողականության չափորոշիչները: Այս միջոցառումները կարևոր սոցիալ-տնտեսական նպատակներ ունեն՝ աշխատուժի առաջարկի խթանում և պահանջարկի բարձրացում (օր.՝ հասարակական աշխատանքներ, հատկացումներ) և միտված են բարելավելու աշխատաշուկայի կենսունակությունը հաճախորդներին ծառայությունների արդյունավետ տրամադրման, շարունակական բարեփոխման և վստահելիության սկզբունքների համաձայն: Ավելի մանրամասն ծանոթացեք>>> _________________________________________________________________________________ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ  | Հաշվառելով անհատական կենսաթոշակային վճարումները ՀՀ կառավարությունը մի քանի տարի ուսումնասիրել է կենսաթոշակային բարեփոխումների տարբերակներ, և ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստել է մի քանի տարբեր նախաձեռնությունների այս գործընթացին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը նշանակեց Կենսաթոշակային բարեփոխումների աշխատանքային խումբ (ԿԲԱԽ), որն արդեն իսկ սկսել էր իր աշխատանքը 2007թ. հունվարին` ՍՊՀՀ ծրագրի մեկնարկից ի վեր: ՍՊՀՀ կենսաթոշակային գծով մասնագետները սերտորեն աշխատել են ԿԲԱԽ-ի հետ կենսաթոշակային բարեփոխումների քաղաքականության մշակման ուղղությամբ: ՍՊՀՀ-ն աջակցել է ԿԲԱԽ-ին մի քանի ոլորտներում.Ավելի մանրամասն ծանոթացեք >>> | | | ՍՊՀՀ հետազոտությունը խթանում է կենսաթոշակային ծառայությունների բարելավումը 2008թ. հունվարին ՍՊՀՀ ծրագիրը ձեռնարկեց Երևանի 10 ՍԱՊԾ կենտրոնների «Աշխատանքային գործընթացների գնահատման հետազոտությունը»: Վարդուհի Գևորգյանը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայութան (ՍԱՊԾ) Քանաքեռ-Զեյթունի գրասենյակի տնօրենը, մեծ ոգևորությամբ է մեջբերում ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ծրագրի կողմից կատարված Աշխատանքային գործընթացների գնահատման հետազոտությունից. «Զեկույցը դարձավ հիմնական միջոց՝ բարելավված և մեր հաճախորդ թոշակառուների համար հեշտ հասանելի գրասենյակ ձեռք բերելու համար»: Ավելի մանրամասն ծանոթացեք >>> |
|
Լուրեր
22/09/2009
Latest news from the Social Insurance Component |
SPSS experts have updated the SRC personified recordkeeping IT system specification in September after additional meetings with the SRC and other stakeholders. This document is an update of the SRC IT system specification delivered in the spring. It was delivered to the SRC, MLSI and other members of the Pension Reform Implement more |
14/09/2009
Սոցիալական ապահովագրության բաղադրիչ, վերջին նորությունները |
Կենսաթոշակային բարեփոխումների չորս օրինագծերը (ՙՊետական կենսաթոշակների մասին՚, ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚, ՙԵկամտային հարկի մասին՚ և ՙԵկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին՚) ներկայացվել են ՀՀ կառավարություն 2009թ. ապրիլ ամսին: Լրամշակումից հետո այդ չորս օրինագծերը, ինչպես նաև ՙՆերդրումային հինադրա more |
Օրենսդրություն
|